Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք

Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ

Ատամի նոր մածուկ` կարիեսի դեմ

Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի ստեղծողները վստահեցնում են, որ այն, իրոք, արդյունավետ է: Նորույթը մշակել են Լոնդոնի համալսարանի մի խումբ գիտնականներ՝ Ռոբերտ Հիլլի ղեկավարությամբ:

Գիտնականները ստեղծել են բարդ կառուցվածքով նանոմասնիկներ, որոնք պարունակում են ֆարնեզոլ հակաբակտերիալ դեղը: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս դեղը հասցնել անմիջապես ատամի էմալի ամենախոցելի գոտիներ:

Նոր մածուկը, որը կարող է վաճառքում հայտնվել արդեն այս տարեվերջին, պարունակում է կալցիումի, ֆտորի ու ֆոսֆատի իոններ, որոնք աստիճանաբար արտազատվելով՝ ատամները մաքրելուց հետո 8-12 ժամվա ընթացքում ստեղծում են ֆտորապատիտ, որն ամրացնում է ատամի էմալն ու պաշտպանում այն քայքայումից: Մածուկը ստեղծողները վստահեցնում են, որ նման մածուկն ավելի արդյունավետ է, քան ավանդական միջոցների մեծամասնությունը, որոնք պարունակում են լուծվող ֆտորիդներ, քանի որ վերջինների օգուտը պահպանվում է ատամները մաքրելուց հետո միայն երկու ժամվա ընթացքում:

Մշակողները կարծում են, որ այդ նույն բաղադրիչները կարող են ընդգրկվել նաեւ պրոֆեսիոնալ ատամնաբուժական միջոցների կազմի մեջ, որոնք օգտագործվում են ատամները սպիտակացնելու կամ փայլացնելու համար: Մոտ ժամանակներս ծրագրում են ստեղծել առանց ֆտորի ատամի մածուկ, որը նույնատեսակ հատկություններ կունենա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ